Հաքերները կոտրել են Le Monde թերթի Twitter-ը և դրանում զետեղել «Ես Շառլին չեմ» կարգախոսը
Աշխարհ
Ֆրանսիական Le Monde խոշորագույն թերթի Twitter-ի օգտահաշիվն անցած գիշեր ենթարկվել է հաքերների գրոհներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Չարագործները հայտարարել են, որ իրենք պատկանում են կառավարամետ Սիրիայի էլեկտրոնային բանակին (SEA): Le Monde-ի օգտահաշվում նրանք զետեղել են «Ես Շառլին չեմ» կարգախոսը, ինչպես նաև բողոքներ միջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի ռմբակոծումների դեմ: Twitter-ի էջում նաև կարգախոսներ են եղել հաջակցություն Պաղեստինի և Աֆրիկայի ժողովուրդների, որոնք «մեռնում են սովից»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Le Monde-ի ղեկավարությունն ստիպված է եղել Twitter-ում ժամանակավորապես արգելափակել մուտքն իր էջեր: Մասնագետներին ավելի քան մեկ ժամ է պահանջվել դրանք նախկին տեսքով վերականգնելու համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու