ԵԽԽՎ նիստում Ադրբեջանում մամուլի հետապնդան մասին բանաձև կքննարկվի
Աշխարհ
Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունվարի 26-30-ին անցկացվելիք ձմեռային նստաշրջանին Եվրոպայում մամուլի ազատությունների մասին բանաձևի նախագիծ է ներկայացվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԵԽԽՎ կայքը, այնտեղ ասվում է, որ Եվրոպայի մի շարք երկրներում խոսքի ազատության և ԶԼՄ-ների լուրջ ճնշումներ են իրագործվում: Մամուլի սպանված աշխատակիցների թվում նշվում են Հրանտ Դինքի, Աննա Պոլիտկովսկայայի, Պավել Խլեբնիկովի, Գեորգի Գոնգաձեի, Էլմար Հուսեյնովի ու Ռաֆիկ Թաղիի անունները:
Փաստաթղթի տեքստում ասվում է նաև Ադրբեջանում ձերբակալված լրագրող Խադիջա Իսմաիլովայի գործի մասին, ով հետաքննել էր Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կոռուպցիայի փաստերը: Բանաձևում Բաքվին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել նրանց հետապնդումները:
Նախագիծը պատրաստվել է ԵԽԽՎ անդամների խմբի կողմից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու