ԵՏՄ-ի և ԵՄ-ի ազատ առևտրի գոտու գաղափարը պահպանում է իր ակտուալությունը. Լավրով
Աշխարհ
Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցություններ սկսելու գաղափարը պահպանում է իր ակտուալությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հիշեցրել է, որ ՌԴ-ի ղեկավարությունն արդեն առաջին տարին չէ, որ Եվրոպայի իր գործընկերներին կոչ է անում սկսել ԵՏՄ-ի և ԵՄ-ի ինտեգրացման նախագիծը:
«Այդ ճանապարհին առաջին քայլը կարող էր դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների գործարկումը: Նման նախաձեռնությամբ, ինչպես գիտեք, մեկ տարի առաջ Բրյուսելում հանդես է եկել ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն պահպանում է իր ակտուալությունը»,- ասել է նախարարը՝ ելույթ ունենալով 2014 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլսում:
Նա հավելել է, որ ինտեգրացումը «կօգներ ապահովել այսպես կոչված Մեծ Եվրոպայի՝ տարբեր ինտեգրացիոն միավորումների մեջ մտնող կամ չմտնող բոլոր պետությունների ներդաշնակ զարգացումը»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու