Ծառուկյանը նախընտրական պայքարը շուտ սկսեց. քաղաքագետ
Քաղաքական
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական պայքարը սկսեց ֆալստարտով:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Սերգեյ Մինասյանը նշում է, որ այն, ինչ ԲՀԿ առաջնորդը պետք է աներ 2016-2017թթ, արեց 2015թ. սկզբին: «Հետևաբար, բնական է, որ դրան եղավ համապատասխան քայլ Հանրապետական թևից: Սա կարելի է որոշ առումով անվանել նաև նախընտրական նոր փուլ, ֆալստարտ»,- ասաց Սերգեյ Մինասյանը: Որքանով է հնարավոր, որ այս իրավիճակի ետևում թաքնված է ՀՀ երկրորդ նախագահը և նրա վերադարձը քաղաքականությունը, Մինասյանն ասաց, որ դա կերևա ապագայում, հատկապես, թե ԲՀԿ քաղաքական խորհուրդն այսօր ինչ հայտարարությամբ հանդես կգա:
«ՀՀ երկրորդ նախագահի քաղաքականություն վերադառնալու հիմքեր կլինեին, եթե ԲՀԿ-ն ինչ-ինչ հաջողությունների հասներ, և միգուցե նաև այս ճանապարհով հանրապետականները առնվազն փորձում են կասեցնել դա: Զարգացումներ կլինեն, և թե ԲՀԿ-ն կամ ընդհանրապես եռյակը որքանո՞վ պատրաստ կլինի դրանց դիմակայելու և ի՞նչ քայլեր կձեռնարկի, դա արդե ապագայի հարց է»,- ասաց Սերգեյ Մինասյանը' հավելելով, որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում, որի նպատակը նախընտրական պայքարն ու առաջիկա ընտրություններում հաղթանակ տանելն է:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրած ոչ իշխանական քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների խորհրդաժողովի ժամանակ խոսել է եռյակի գործողությունների մասին և միաժամանակ քննադատել ՀՀ իշխանություններին: Նա խոսել էր իշխանափոխության մասին' հավելելով, որ ապագայում այս առնչությամբ սպասվում են հանրահավաքներ մարզերում և Երևանում:
ԲՀԿ խորհրդաժողովից հետո ՀՀԿ-ից հայտարարեցին, որ խորհրդի նիստ կհրավիրեն' քննարկելու հարցը: Փետրվարի 12-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստից հետո Սերժ Սարգսյանը խոսել է երկրի ներքաղաքական կյանքի մասին: Նախագահը նշել է, որ Գագիկ Ծառուկյանը կազատվի Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,- ասել է Սերժ Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ