Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ 

Քաղաքական դաշտը մաքրելու գործընթաց է սկիզբ առնում. քաղաքագետ

Քաղաքական

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթը քաղաքական դաշտը մաքրելու նոր գործընթացի սկիզբն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: «Նախագահի ելույթի հիմնական մեսիջն այն էր, որ այսուհետ Հայաստանում քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական դեմքեր, ու ես, համոզված եմ, որ նման հայտարարության պատճառը դարձան Գագիկ Ծառուկյանն ու նրա գործունեությունը, բայց, այնուամենայնիվ, այդ մոտեցումը հետզհետե կամրագրվի նաև քաղաքական դաշտում գործող այլ անձերի նկատմամբ: Չեմ բացառում նաև Հանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ տեղավորվեն քաղաքական այդ նոր մոտեցման մեջ և հեռանան քաղաքականությունից ու զբաղվեն միայն գործարարությամբ: Կարծում եմ' հիմնական մեսիջն այս է, ու նախագահը բավական անկեղծ էր իր հայտարարությունների մեջ, նա ընդունեց մեղքի իր չափաբաժինը, նա մի քանի այդպես բացահայտող հայտարարություներով հանդես եկավ»,- նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով հարցին, թե ներքաղաքական դաշտում ինչ զարգացումների ականտեսը կլինենք' Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ակնհայտորեն նոր պայքար է սկսվելու, որը կընթանա երկու կողմերի' ՀՀԿ և ԲՀԿ, նախատեսվող ծրագրերի ուղղությամբ: «Այս պայքարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խնդիր ունի ապացուցելու բոլոր այն հայտարարությունների ճշմարտացիությունը, որ մինչև այսօր հնչել են իրենց քաղաքական լիդերների շուրթերից: Մեկ անգամ չէ, որ նրանք նշել են, որ ունեն սոցիալական մեծ աջակցություն և քաղաքական լուրջ լծակներ: Կարծում եմ' ՀՀԿ-ի հիմնական խնդիրներից մեկը ԲՀԿ-ի համար ստուգատես կազմակերպելն էր, ցույց տալ հասարակությանը, որ այդ կուսակցությունն իրականում չունի այն ռեսուրսները, որի մասին մշտապես բարձրաձայնում է: Իհարկե, կլինեն քաղաքական սուր զարգացումներ, ԲՀԿ առաջնորդին զրկել են անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից, սա արդեն բավական խոսուն է: Նախատեսվում է նրան մանդատից զրկելու գործընթացը սկսել: Կարծում եմ, որ այդ ամենը տեղի է ունենալու բավական արագ տեմպերով: Գործընթացի երկարությունը կախված կլինի ԲՀԿ ռեսուրսներից ու նրանց հաշվարկների իրատեսությունից, ուժերի ճիշտ գնահատումից: Այսօր կլինի ԲՀԿ քաղխորհդի նիստ, կարծում եմ, որ այնտեղ կերևա մոտավորապես պատասխան գործողությունների հնարավոր վեկտորը, ինչ են պատրաստվում անել»,- նշեց քաղաքագետը:

Փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստին Սերժ Սարգսյանը խոսել է երկրի ներքաղաքական կյանքի մասին: «Երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը Գագիկ Ծառուկյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի անդամի կարգավիճակից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունըՊուտինը ՌԴ զորքերին հրամայել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Ամենադիտված