Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ) Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ) Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը ՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահ Թեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը Սպիտակ հաց․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս սահմանափակել դրա օգտագործումը Խնձորի գաղտնի ուժը․ ինչու են մասնագետները խորհուրդ տալիս չանտեսել այն Անքնություն․ երբ քնի պակասը դառնում է առողջական լուրջ խնդիր Բղավել երեխաների վրա․ դաստիարակության արդյունավետ մեթո՞դ, թե՞ սխալ մոտեցում Թեհրան մեկնելուց առաջ․ 10 կարևոր բան, որ պետք է իմանա յուրաքանչյուր զբոսաշրջիկ 

Ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ. Գագիկ Ծառուկյանը պատասխանում է Սերժ Սարգսյանի ելույթին

Քաղաքական

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը.

«Հարգելի՛ գործընկերներ

Այստեղ են ԲՀԿ խմբակցության անդամները, քաղխորհրդի անդամները, տարածքային կառույցների պատասխանատուները:

Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ ես այսօր հանդիպելու եմ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Մենք քննարկելու ենք միասնական քայլերի ամբողջական փաթեթը։

Երեկ ուշ երեկոյան ինձ մոտ են եղել բազմաթիվ գործիչներ, Համաժողովրդական շարժմանը միացած խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ղեկավարներ, ազատամարտիկներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, որոնք սպասում են մեր որոշումներին: Եվ ամենակարևորը՝ ժողովուրդն է սպասում մեր խոսքին ու մեր քայլերին։

Մինչև մեր բուն անելիքները ներկայացնելը, ես ուզում եմ անդրադառնալ երեկ եթերը լցրած հայտնի մարդու ելույթին։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ իմ խոսքը ոչ թե ուղղված է նրան, այլ՝ ժողովրդին։

Սիրելի՛ ժողովուրդ

Բոլորս շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում մեր երկիրը, Հայաստանի քաղաքացին և ով է այդ ամենի թիվ մեկ պատասխանատուն։

Վերջին տարիներին արված իմ բոլոր քայլերն ուղղված են եղել քաղաքական հարթության մեջ խնդիրները քննարկելուն և լուծումներ գտնելուն։ Ես միշտ հայտարարել եմ, որ դասական իմաստով քաղաքական գործիչ չեմ, բայց երբ, մեղմ ասած, վատ կառավարում է իրականացվում և Հայաստանը հետ շպրտվում, ապա բոլորս էլ պարտավոր ենք ոտքի կանգնել ու ամեն մեկս իր չափով ելքեր առաջարկել ու գտնել։ Ելքը ես տեսել եմ քաղաքական փոփոխությունների մեջ։

Ես քաղաքականություն եմ մտել բացառապես մեկ նպատակով' օգնել իմ երկրին ու իմ ժողովրդին դուրս գալ այս վիճակից:

Ես ամեն ինչ արել եմ քաղաքական դաշտի զգալի մասի, բոլոր հիմնական քաղաքական ուժերի և գործիչների համախմբման համար: Ես սահմանել էի խաղի կանոն' չվիրավորել, անձնական թշնամանք չտարածել: Որովհետև մեր խնդիրը վիրավորելն ու հարաբերությունները անձնական թշնամանքի դաշտ տեղափոխելը չէ, այլ երկրին ու ժողովրդին օգտակար լինելը:

Հիմա ես ուզում եմ հատուկ շեշտել' երեկվանից հետո իմ մոտեցումը չի փոխվել: Մենք նախկինի պես հավատարիմ ենք մնալու կոռեկտ մեր գործելաոճին և գտնվելու ենք բացառապես քաղաքական հարթությունում: Փողոցային բառապաշարն օգտագործելը մերը չէ։ Ոչ էլ հիստերիկ և էմոցիոնալ վարքագիծն է մերը։

Ես, ինչպես և դուք, ծանոթացել եմ այդ մարդու ելույթին:

Պետության նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու ծրագրային ելույթ կոչվածում ես մեկ բառ անգամ չտեսա մեր պետության զարգացման ու ժողովրդի խնդիրների լուծման մասին մտահոգություն.

Ոչ մի խոսք այն մասին՝

թե ինչու իր պաշտոնավարման տարիներին Հայաստանի տնտեսությունը խայտառակ անկում ապրեց, ներդրումները կտրուկ նվազեցին, աղքատությունն աճեց, իսկ դրան զուգահեռ զարգացան իր ու իր նեղ շրջապատի հայտարարագրված ու չհայտարարագրված բիզնեսները,

թե ինչու է բիզնեսին տեռորի ենթարկելը պետական ծրագիր դարձել,

թե ինչու է երկիրը քամվում սարսափելի չափերի հասնող արտագաղթից,

թե ինչու է ֆինանսական անկայունություն ստեղծվել մեզ մոտ,

թե ինչու են բանկերում գրավադրվել ամբողջական գյուղերը, մարդկանց տներն ու ողջ ունեցվածքը և ինչու են մարդիկ տոկոսների տակ մնացել,

թե ինչու է Հայաստանի ու Ղարաբաղի սահմանում աճել լարվածությունն ու ամեն օր մենք լսում ենք նորանոր զոհերի մասին,

թե ինչու են Թուրքիան ու Ադրբեջանն այնքան երես առել, որ արհամարհանքով են խոսում Հայաստանի մասին

թե ինչու է ԵԽԽՎ–ում հարց հնչում կազինոներում տարված միլիոնավոր դոլարների մասին,

թե ինչու Նաիրիտ գործարանի հաշվին դուրս գրված հարյուր միլիոնավոր դոլարները թալանվել ու փոշիացվել է, իսկ հազար յոթ հարյուր մարդ հայտնվել է փողոցում:

Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։

Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։

Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով։

Նա ոչ մի բառ չասեց, թե ինչու էր լռում, երբ Գյումրին և հայ ժողովուրդը սգում էին դաժան սպանության համար և ոտքի կանգնում:

Իսկ հիմա ես կպատասխանեմ այն հարցադրումներին, որոնք անձնապես ինձ էին ուղղված.

Անվտանգության խորհրդից ինձ իբր հեռացնելու մասին։

Ուզում եմ տեղեկացնել, որ ես փաստացի արդեն վեց ամիս է այդ կառույցում չեմ աշխատել, իսկ այդ կառույցից պաշտոնապես դուրս չեմ եկել միայն իր անձնական մարդկային խնդրանքով:

Այսքանից հետո երեկ նման ձևով հարցը ներկայացնելը' դուք ինքներդ գնահատեք՝ թե ինչ է նշանակում:

Պատգամավորական մանդատից ինձ զրկելու մասին:

Ինձ համար կարևորը ՀՀ քաղաքացիների վստահությունն է, որն առկա է: Այնպես որ՝ ես ունեմ ամենակարևոր մանդատը:

Շատերին է հետաքրքրում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը գնաց իր զբաղեցրած պաշտոնին անհարիր անձնական վիրավորանքներ հասցնելու ճանապարհով:

Ուզում եմ բացել բոլոր փակագծերը և լինել անկեղծ։ Ինձ առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո՝ մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը։ Այսինքն՝ աջակցեմ փաստացի երրորդ ժամկետով և ցմահ կառավարելու իր ցանկության իրականացմանը՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Ես կտրականապես մերժեցի այս հակապետական մոտեցումը, քանզի Հայաստանի հետընթացն ապահոված մարդը չի կարող նման հավակնություններ ունենալ: Ահա իմ այս դիրքորոշումն էլ հանդիսացավ հիմնական պատճառը, որ նա խախտի քաղաքական և մարդկային հարաբերությունների կանոնները: Սա՛ է իրականությունը և ոչինչ ավելին:

Փաստորեն, այդ մարդու ծրագրային ելույթն անձամբ ինձ էր վերաբերում, այսինքն՝ նրա ծրագիրն ինձ պատերազմ հայտարարելն ու ցմահ իշխելու խոչընդոտը վերացնելն է։ Դա՛ է նրա ծրագիրը։ Առաջ անցնելով ասեմ, որ ես ընդունում եմ մարտահրավերն ու գնալու եմ մինչև հաղթանակ։

Հաջորդը։

Երեկվա ելույթում ակնկարկվեց իբր չվճարված իմ հարկերի մասին։

Ասեմ, որ իր պաշտոնավարման բոլոր տարիներին, ամիսներ շարունակ ստուգվել են իմ և իմ մերձավորներին պատկանող բոլոր հիմնարկները:

Ի տարբերություն իրեն, ես չստուգված լուրերի և մերկապարանոց հայտարարությունների փոխարեն բերեմ պաշտոնական թվեր և խոսեմ բոլորի աչքի առաջ տեղի ունեցածից:

Իր կառավարման ժամանակահատվածում երկրի արտաքին պարտքը ավելացավ ավելի քան երեք միլիարդ դոլարով: Որտե՞ղ է այդ գումարը, պարո՛ն Սարգսյան։ Դոլար–դրամ խաղերի արդյունքում միլիոնավոր դոլարներ գողացվեցին ժողովրդից։ Ո՞ւր գնացին այդ գումարները:

Ժողովուրդը այդ հարցերի պատասխանն է ուզում ստանալ ձեզանից: Թեև ձեր ասած չստուգված լուրերի համաձայն՝ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ուր են գնացել այդ փողերը: Ինչպես որ գիտի, թե ովքեր են բյուջեն տարիներով մսխում և «ատկատներով» զբաղվում։

Ո՞ւր են մեր թոշակառուների, ուսուցիչների, բժիշկների, գյուղացիների, զինվորականների, ոստիկանության և անվտանգության ծառայության, ուսանողների, դասախոսների հասանելիք գումարները։ Ասեմ, որ ժողովուրդը հրաշալի գիտի:

Պաշտոնապես հայտարարում եմ. իշխանափոխությունից հետո ժողովրդից գողացված միլիարդավոր դոլարները երկու-երեք հոգին պետք է վերադարձնեն բյուջե, որպեսզի կարողանանք ոտքի հանել Հայաստանը, ուժեղացնել Ղարաբաղը, ազատել մեր ժողովրդին տոկոսների լծից, մեր երեխաներին ու ծնողներին արժանապատիվ կյանք ապահովել: Ուրիշ լուծում չկա:

Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած անձնական վիրավորանքներին:

Պատասխանեմ' ես չեմ իջնելու նման ցածր մակարդակի։

Ինչ վերաբերում է քաղաքական զավեշտին, ապա հայ ժողովուրդն իսկապես զավեշտ է համարում այս իշխանության գոյությունը մինչև այսօր: Սա մեր բոլորիս ամոթն է և եկել է սխալները ուղղելու ժամանակը։

Հիմա անելիքների մասին։

Երեկվանից ստեղծվել է մի վիճակ, որը պահանջում է հանգուցալուծում: Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է' արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով:

Սիրելի՛ ժողովուրդ

Ես գիտեմ, որ սա է եղել ձեր հիմնական պահանջը և ես երկար ժամանակ փորձել եմ անցնցում տարբերակով այդ պահանջի բավարարման ճանապարհը գտնել։

Բայց փաստորեն ցնցումների ճանապարհով գնում է իշխանությունը: Ինչ ասեմ, մեղքն իր վիզը։

Ի՞նչ ենք անելու մենք։ Շատ հստակ ու հաշվարկված քայլեր։

Սիրելի՛ ժողովուրդ

Պատրաստվե՛ք պայքարի։ Երեք հազար մարդ է դուրս գալիս փողոց, սրանք ստիպված օրենք են փոխում: Ամբողջ ժողովուրդը դուրս գա, իշխանությունը կփոխվի: Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ' քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը' ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։

Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից:

Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը։

Բոլորիս հաղթանակ եմ մաղթում»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետներըՊուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբԳերմանիայում ապաստան խնդրողների թիվը կտրուկ նվազել էԱմերիկահայ ըմբիշը չի մասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը Բեգլովը հայտնել է Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման մասինԵրևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ Պարգևատրումներ՝ ԱԺ–ում. ԱՄՆ–ն Իրանին «մեկ շաբաթ արձակուրդ» է տվել (տեսանյութ)Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովԲացառիկ տեղեկություն ասեմ, անգամ չեք պատկերացնի՝ ինչի մասին է խոսքը (տեսանյութ)Երկրի վրա սկսվել է տարվա երկրորդ հզոր մագնիսական փոթորիկըՎրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվելՍոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձակված 200 ԱԹՍ է խոցվելՏուսկը հայտարարել է, որ Լեհաստանը կվերանայի Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալներըԻրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրելՈվքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն էԲրյանսկում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով զոհվել է խաղաղ բնակիչԳերմանիայի նախկին ԱԳ նախարարը չի բացառել ԱՄՆ-ի դուրս գալը ՆԱՏՕ-ից Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն անորոշ է. ՊՆ-ում վհուկների որս է սկսվել (տեսանյութ)Երևանի Կապույտ մզկիթում կանցկացվի հիշատակի միջոցառում՝ նվիրված Ալի Խամենեիին Ո՞րն է մեր պարտության պատճառը․ մինչև ՍԴ որոշումը լինի, զրուցենք հայ ժողովրդի մասին. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Տրոլեյբուսի սնուցման հոսանքընդունիչ ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա Հութիները հայտարարել են, որ ԱՄՆ-Իրան համաձայնագրից հետո Եմենում խաղաղություն չեն ակնկալումԱՄՆ տասնյակ քաղաքներ հետաձգել են Անկախության օրվա միջոցառումները շոգի պատճառովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինՊուտինը շնորհավորել է Թրամփին Միացյալ Նահանգների 250-ամյակի կապակցությամբՆԳՆ-ում կքննարկեն հայրենական ռազմարդյունաբերական լուծումների կիրառումըԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքըՎենեսուելայի երկրաշարժից հետո Ցունամի անունով շունը օգնել է փրկել 26 մարդուԳրոսսին հայտնել է, թե ինչից է կախված ԱԷՄԳ-ի մուտքը իրանական օբյեկտներԱյսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և կառուցում են առևտրային հարաբերություններ․ ԱլիևԱյսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատունՉինաստանը մտադիր է զարգացնել հարաբերությունները Իրանի հետԱվտովթար՝ Լոռու մարզում․ Ստեփանավան քաղաքի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն Թրամփը խոստացել է Միացյալ Նահանգները դարձնել ավելի մեծ և ուժեղԻրանը ցուցադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված պալատը, որը վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքովՀՀ-ն ու ԱՄՆ-ն միավորված են ոչ միայն ընդհանուր շահերով, այլ նաև երկարամյա բարեկամությամբ․ Փաշինյանը շնորհավորել է Թրամփին Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և ԳեղարքունիքումՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներԻրանում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն իշխանությունների Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտՓաշինյանի իշխանության հանցավոր անգործության պայմաններում Թուրքիայի «ձեռքերն ազատ» են. ԱբրահամյանԹրամփ. ԱՄՆ-ը երբեք կոմունիստական ​​երկիր չի լինիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ Լարսը բաց էԴոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ ՄկրտչյանԹեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Իրանի նախագահԹրամփ. ԱՄՆ-ը Խամենեիի հուղարկավորության պատճառով Իրանին բանակցություններում մեկշաբաթյա ընդմիջում է տվելԹեհրանում սկսվել է Իրանի գերագույն առաջնորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը
Ամենադիտված