Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հիմնահարցը քննարկելու համար ժամանել են Վիեննա
Արցախ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Վիեննա' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք Վիեննայում ենք` քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ գրասենյակում' անդամ-պետությունների հետ: Դրան կհաջորդի կարևոր այց տարածաշրջան' քննարկելու հիմնախնդրի կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին և հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Հայաստանյան այցից առաջ նրանք կլինեն Ադրբեջանում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան