Հարություն Ղարագյոզյանը ԲՀԿ-ն չի լքել և լքելու ցանկություն չունի
Քաղաքական
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության Հարություն Ղարագյոզյանը հերքում է լուրերն այն մասին, թե կուսակցության քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից և կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ղարագյոզյանը հերքեց տարածված տեղեկատվությունը՝ ընդգծելով, որ նիստից շուտ է դուրս եկել, որովհետև ընկերոջ հայրն է մահացել: «Ես նիստից շուտ եմ դուրս եկել, որովհետև ընկերոջս հայրն էր մահացել: Զանգել են, շտապ դուրս եմ եկել և հիվանդանոց եմ գնացել»,- հայտնեց պատգամավորը:
Հարցին, թե ԲՀԿ խմբակցությունը և կուսակցությունը լքելու մտադրություն ունի, պատգամավորը բացասական պատասխան տվեց:
Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը խմբակցությունից, ինչպես նաև կուսակցությունից դուրս գալու մասին դիմում է ներկայացրել: Նշվում է նաև, որ արդեն իսկ ավելի քան 8 պատգամավոր պատրաստվում է լքել խմբակցությունը, այդ թվում՝ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը, Վահան Կարապետյանը, Աբրահամ Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը և այլք:
Մյուս պատգամավորների հետ կապ հաստատել առայժմ չի հաջողվում:
Նրանք կամ անջատել են հեռախոսները կամ չեն պատասխանում հեռախոսազանգերին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ