Բարաք Օբաման դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դատապարտել է Բորիս Նեմցովի սպանությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ԱՄՆ-ը դատապարտում է Բորիս Նեմցովի դաժան սպանությունը: Ռուսաստանի ղեկավարությանը կոչ ենք անում անցկացնել արագ ու թափանցիկ հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել»,- ասվում է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի թվիթերյան միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի երեկոյան, Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ նախնական տվյալներով արձակվել է 6-7 կրակոց, որից 4-ը դիպուկ է եղել: Կրակոցները եղել են թիկունքից:
Ստացած մարմնական վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից