ԱՄՆ Միսսուրի նահանգում 30 ավտոմեքենաների բախման հետևանքով առնվազն 11 մարդ է տուժել
Աշխարհ
ԱՄՆ Միսսուրի նահանգի մայրուղում մոտ 30 ավտոմեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել, հաղորդում է NBC News-ը:
Վթարի պատճառը ձյան առատ և շարունակական տեղումներն են:
Միջադեպը տեղի է ունեցել Ռոլա քաղաքի մերձակայքում: Մարդատար ավտոբուսը, որում 55 ուղևոր է եղել, բախվել է բեռնատարին:
Վթարի հետևանքով 11 մարդ հոսպիտալացվել է: Բեռնատարներից մեկը թունավոր նյութ է տեղափոխել, որը թափվել է ճանապարհին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)