Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ջրատարածք
Աշխարհ
Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ջրատարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել է Agence France-Presse-ը:
Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ԿԺԴՀ-ն արձակել է փոքր հեռահարության երկու հրթիռ՝ մինչև 490 կիլոմետր գործողության շառավղով: Արձակումները կատարվել են Նամփո նավահանգստի շրջանից: Սեուլը դա գնահատում է որպես լավածության շիկացման փորձ՝ հաշվի առնելով Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի՝ սկսված համատեղ զորավարժությունները:
Ճապոնիայի կառավարությունն, իր հերթին, «վճռական բողոք» է հայտնել հրթիռների արձակման առնչությամբ: Վարչապետ Սինձո Աբեն պրոֆիլային նախարարություններին հանձնարարել է ձեռնամուխ լինել տեղեկատվության հավաքման՝ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի հետ «սերտ համագործակցությամբ» ապահովել ճապոնական նավերի և օդանավերի անվտանգությունն, ինչպես նաև ժամանակին և ստույգ տեղեկատվություն տրամադրել բնակչությանը:
Փետրվարի սկզբին ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության հինգ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ