Լոս Անջելեսում ոստիկանները կրակել են անօթևանին (տեսանյութ)
Աշխարհ
Լոս Անջելեսում՝ Սքիդ-Ռոու շրջանի կենտրոնում, ոստիկանները կրակել են անօթևանին, որը հրաժարվել է ենթարկվել նրանց: Այս մասին հայտնում է The Los Angeles Times-ը:
Դեպքը նկարահանվել է տեսախցիկներով, ականատեսները տեսանյութը հրապարակել են Facebook-ում: Տեսախցիկը ֆիքսել է իրավապահ մարմինների մի քանի աշխատակցի ու անօթևանի կռիվը, որի ընթացքում դիմադրություն ցույց տվող տղամարդուն գետնին են տապալել: Ձայնագրության մեջ հստակորեն լսվում է 5 կրակոցի ձայն:
Տեղի ունեցածից հետո տղամարդուն հրազենային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա ավելի ուշ մահացել է:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ