Գարի Կասպարովը անվտանգության նկատառումներով չի ժամանի Մոսկվա՝ Նեմցովի հուղարկավորությանը
Ռուսաստան
Ռուսաստանի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի մերձավոր զինակիցը՝ Գարի Կասպարովը, չի պլանավորում ժամանել Մոսկվա՝ մասնակցելու նրա վերջին հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 2-ին հաղորդել է ֆրանսիական Le Figaro-ն: Ըստ հրատարակության՝ դա կապված է նրա անձնական անվտանգության հարցի հետ:
Բորիս Նեմցովը փետրվարի 27-ին գնդակահարվել է Մոսկվայի կենտրոնում՝ Բոլշոյ Մոսկվորեցկի կամրջին: Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեն դիտարկում է նրա սպանության մի քանի վարկած՝ ներառյալ քաղաքական եւ կենցաղային դրդապատճառները:
Նեմցովին մարտի 3-ին թաղելու են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել է Նեմցովի կուսակցության քարտուղար Կոնստանտին Մերզլիկինը, հանգուցյալի քաղաքացիական հոգեհանգիստը ժամը 10:00-ից մինչև 14:00-ն տեղի կունենա Սախարովյան կենտրոնում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)