Մոսկվայի շինհրապարակներից մեկում ադրբեջանցու են սպանել
Ռուսաստան
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող շինհրապարակներից մեկում սպանվել է Ադրբեջանի քաղաքացին: Այս մասին «Մոսկվա» գործակալությանն է հայտնել իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
Նշվում է, որ շինարարները, որոնք ներկելիս են եղել շենքը, շինության ներսից կրակոցների ձայներ են լսել և ոստիկանություն են կանչել:
«Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են 44-ամյա տղամարդու դի՝ գլխի, մեջքի և աճուկի հատվածներում ստացած հրազենային վնասվածքներով»,- հաղորդել է աղբյուրը:
Մոսկվայի ՆԳ գլխավոր վարչությունը հաստատել է դիակի հայտնաբերման մասին լուրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)