Նեմցովի սպանությունը կհետաքննվի օրենքի ողջ խստությամբ. Լավրով
Աշխարհ
Բորիս Նեմցովի ստոր սպանությունը կհետաքննվի օրենքի ամբողջ խստությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, հայտարարել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի բարձր մակարդակի սեգմենտի ընթացքում:
«Սրբապղծություն է այնպիսի ողբերգությունները, որպիսին Բորիս Նեմցովի ստոր սպանությունն է, օգտագործել հետաքննության և արդարադատության մարմիններին փոխարինելու փորձերի համար՝ առաջադրելով բացահայտ քաղաքականացված, անհիմն և սադրիչ մեկնաբանումներ,- ընդգծել է նախարարը:- Այս կեղտոտ հանցագործությունը կհետաքննվի օրենքի ողջ խստությամբ, որպեսզի մեղավորները խույս չտան պատասխանատվությունից»: Լավրովը հիշեցրել է, որ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն «անհապաղ տվել է բոլոր անհրաժեշտ հանձնարարությունները, և դրանք վերցված են հատուկ վերահսկողության ներքո»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ