Լավրովը և Քերին երկրորդ հանդիպումն են անցկացրել օրվա ընթացքում
Աշխարհ
ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ երկրորդ հանդիպումն է անցկացրել մարտի 2-ին Ժնևում ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գծով խորհրդի նստաշրջանում ունեցած իր ելույթից հետո, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այո, ես կրկին հանդիպել եմ նրա հետ»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ իր հանդիպման վերաբերյալ լրագրողի հարցին:
Ռուսաստանի պատվիրակության մի աղբյուր «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ «Լավրովը և Քերին երկրորդ հանդիպման ժամանակ, շարունակելով առավոտյան խոսակցությունը, քննարկել են մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ