ԱՄՆ-ը ցանկանում է բարելավել հարաբերությունները Մինսկի հետ
Աշխարհ
Բելառուսի դերն Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում կնպաստի Մինսկի և Վաշինգտոնի հարաբերությունների նորմալացմանը, սակայն դրանց միջև ուղղակի կապ չկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը:
Ռուբինը փետրվարի 26 – 28-ն այցելել Է Մինսկ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպման ժամանակ կողմերը նշել են հարաբերությունների՝ վերջին ժամանակներս նկատվող դրական դինամիկան, ամփոփելով բանակցությունների արդյունքները՝ հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը Բելառուսի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրների վրա, լուրջ Է: Մենք հասկանում ենք դա, և դա Է այն պատճառներից մեկը, թե ինչու ենք մենք ցանկանում Բելառուսի հետ հարաբերությունները վերադարձնել դրական ռելսեր»,- ասել Է Ռուբինը Բելառուսի tut.by պորտալին և ԲելաՊԱՆ-ին տված հարցազրույցի ժամանակ, որը հրապարակվել Է մարտի 2-ին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նա արձանագրել Է Մինսկի և Վաշինգտոնի միջև առկա տարաձայնությունները, մասնավորապես, Բելառուսում մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և քաղբանտարկյալների առկայության հարցերի շուրջը: Բայց Ռուբինը հայտարարել Է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի հակամարտության լուծման շուրջը համագործակցելու հնարավորության մասին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել