Օբաման ծրագրում է Կուբայում ԱՄՆ դեսպանատունը բացել մինչև ապրիլի կեսեր
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ակնկալում է Կուբայում ԱՄՆ դեսպանատունը բացել մինչև ապրիլի կեսեր: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Ես ակնկալում եմ, որ մեզ կհաջողվի դեսպանատուն բացել և որոշակի սկզբնական աշխատանք տանել՝ մինչ Պանամայում ապրիլի 10-11-ը ամերիկյան պետությունների գագաթնաժողովը»,- ասել է Օբաման:
Նա խոստովանել է, որ չի սպասում, թե իրենց կհաջողվի անմիջապես լիովին կարգավորել հարաբերությունները: Նրա խոսքով՝ դեռ շատ անելիքներ կան:
Վաշինգտոնն ու Հավանան հայտարարել են հարաբերությունների ջերմացման մեկնարկի մասին անցած տարվա դեկտեմբերի 17-ին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել