Չինաստանում թատերախմբի փոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել
Աշխարհ
Չինաստանի կենտրոնական մասում ավտոբուսը ցած է ընկել ծայռից, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, ևս 13-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 3-ի առավոտյան Հենանի նահանգի Լինչժոու քաղաքում: Գործակալության տվյալներով՝ ավտոբուսը վարձակալված էր տեղական թատերախմբի կողմից և տեղափոխում էր նրա աշխատակիցներին:
Ներկայումս կատարվում է պատահարի հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել