Հետաքննությունը, ի թիվս այլ վարկածների, քննում է Նեմցովի սպանությունը չեչեն զինյալների կողմից
Աշխարհ
Բորիս Նեմցովի սպանության գործով զբաղվող միավորված հետաքննչական բրիգադը մի շարք ապացույցներ ունի, որ ռուս քաղաքական գործչի սպանությանը մեղսակից են Ուկրաինայի հատուկ ծառայությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին գրել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով իրավապահ մարմինների մի աղբյուրի:
Օպերատիվ աշխատողներն ստուգում են տեղեկատվությունն այն մասին, որ Բորիս Նեմցովին սպանելու Ուկրաինայի հատուկ ծառայությունների պատվերը կատարել են չեչեն զինյալները, այսպես կոչված Ջոհար Դուդաևի անվան գումարտակից, որն Ուկրաինայի հարավ-արևելքում կռվում է ուկրաինացի ուժայինների կողմում: Հանցագործության կազմակերպիչները կարող էին լինել այդ ջոկատի մասնակիցներ՝ ամուսիններ Ադամ Օսմաևը (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի նախապատրաստման գործի ֆիգուրանտ) և Ամինա Օկուևան:
Աղբյուրի խոսքով՝ չեչեն զինյալները, կատարելով ուկրաինական հատուկ ծառայությունների պատվերը, այդ կերպ վրեժ էին լուծում իրենց պարագլխի՝ Իսա Մունաևի մահվան համար, որը զոհվել է Դոնբասում մարտական գործողությունների ընթացքում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել