Ռուս սենատորները կրճատել են իրենց աշխատավարձերը
Ռուսաստան
ՌԴ-ի Դաշնության խորհրդի անդամները 10 տոկոսով կրճատել են իրենց աշխատավարձերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հաղորդել է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով խորհրդարանի վերին պալատի կանոնակարգի կոմիտեի ղեկավար Վադիմ Տյուլպանովին:
Նաև 10 տոկոսով նվազեցվել են տրանսպորտի և գործուղման ծախսերը: Բացի դրանից, սենատորները պլանավորում են ամբողջովին հրաժարվել կազմակերպական տեխնիկայի և նոր սարքավորումների գնումներից:
Նախաձեռնությունը կհաստատվի մարտի 4-ին պալատի հերթական նիստում:
Փետրվարի 24-ին Պետդումայի խոսնակ Սերգեյ Նառիշկինը հանդես է եկել կազմակերպական ծախսերի և պատգամավորների աշխատավարձերի կրճատման նախաձեռնությամբ: Այս գաղափարը պաշտպանել են Դաշնության խորհրդում, կառավարությունում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Կրեմլում նույնպես կրճատել են նախագահի վարչակազմի աշխատակիցների աշխատավարձերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)