ԱՄՆ-ն մտադիր է զինել և մարզել սիրիական ընդդիմության առնվազն 15 հազար գրոհայինի
Աշխարհ
ԱՄՆ-ն մտադիր է վերազինել և վերապատրաստել սիրիական ընդդիմության առնվազն 15 հազար գրոհայինի: Այդ մասին մարտի 2-ին հայտարարել է նախկին գեներալ Ջոն Ալենը, ով Սպիտակ տան կողմից նշանակվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում այլ պետությունների հետ ԱՄՆ-ի փոխգործակցության համակարգող, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ելույթ ունենալով Վաշինգտոնի Ատլանտյան Խորհրդում՝ Ալենը վստահեցրել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները շարունակում են փորձել «ստեղծել դիվանագիտական հարթակ, որը թույլ կտա քաղաքական լուծումներ մշակել Սիրիայում ճգնաժամը մեկընդմիշտ լուծելու համար»:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն «սերտորեն աշխատում է գործընկերների հետ այդ տարածաշրջանում»: Վաշինգտոնը և նրա գործընկերները մտադիր են «տարեկան պատրաստել մոտ 5 հազար գրոհայինի՝ առաջիկա 3 տարում», նշել է նախկին գեներալը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ