Թաիլանդում պաշտոնյաների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 6 զոհ
Աշխարհ
Թաիլանդում 6 մարդ զոհվել է, 33-ը՝ վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց, մարզային պաշտոնյաներին տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:
Վթարը տեղի է ունեցել թագավորության հյուսիսում գտնվող Պհիտսանուլոկ շրջանում: Իրավապահ մարմինների տվյալներով՝ վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը, և ավտոբուսը, որում եղել է 50 մարդ, դուրս է եկել ճանապարհից, շուռ եկել և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես հաղորդվում է, մահացածների թվում է Սուրինի շրջաններից մեկի ղեկավարը, ով ղեկավարում էր գործնական այցի մեկնող պաշտոնյաների պատվիրակությունը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ