Մերկելը «նորմանդական քառյակին» հրավիրել է Բեռլին՝ բանակցությունների
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդական քառյակի» երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Բեռլին՝ Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդներ Անգելա Մերկելի, Ֆրանսուա Օլանդի, Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կայացել է երեքշաբթի գիշերը: Երկրների առաջնորդները նշել են առաջընթացն Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցում:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը, երկրների առաջնորդները նաև համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ ԵԱՀԿ-ն պետք է զգալի դեր խաղա հրադադարի մոնիթորինգի և սպառազինության հետքաշման գործում:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն հայտարարել է, որ Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներն ուրբաթ օրը կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ