«Մոսկվան ընդունել է «նորմանդական քառյակի» արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու Մերկելի հրավերը». Պեսկով
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ռուս դիվանագետները պատրաստ են մասնակցել «նորմանդական քառյակի» հանդիպմանը, որը կազմակերպվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է newsru.com-ը:
«Երեկ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է երկու երկրների արտաքին գործերի նախարարների՝ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու հարցը»,- նշել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ երեկ Ուկրաինայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ