Մոսկվայում հայ վաճառողը սպանվել է իր հոգեկան հիվանդ ծանոթի կողմից
Ռուսաստան
Մոսկվայի Տվերի փողոցում գտնվող հագուստի խանութում օրը ցերեկով հոգեկան հիվանդ ծանոթի կողմից սպանվել է 22-ամյա վաճառողը: Այս մասին հայտնում է "Московский Комсомолец"-ը:
Մաքսիմ Միրզոյանցը բազմիցս բողոքել է, որ իրեն սպառնում է սպանել վաղեմի ծանոթ, հոգեկան հիվանդ ազգականը: Նա Մաքսիմի մոտ եկել է նաև 2-3 ամիս առաջ և խանութի աշխատակիցների ներկայությամբ հանել դանակը: Տղան նաև զանգել ու սպառնացել է նրան:
Տղայի հարազատներն այդ ժամանակ նրան տեղավորել են հոգեբուժարանում, իսկ Մաքսիմն ամեն դեպքում գազային բալոն է գնել:
Երկուշաբթի օրը՝ մարտի 2-ին, նա մտել է խանութ և կրկին սպառնացել Մաքսիմին: Նա փախել է փողոց, նրանց միջև վիճաբանություն է սկսվել: Մաքսիմը փորձել է օգտագործել գազային բալոնը, սակայն չի հասցրել. ծանոթը վիրավորել է նրան:
Միրզոյանցը փորձել է փրկվել և մտել է հարևանությամբ գտնվող գեղեցկության սրահ. նա ներս է վազել, սակայն մահացած ընկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)