Amnesty International-ը կոչ է արել բոյկոտել Բաքվի Եվրոպական խաղերը
Աշխարհ
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը կոչ է արել եվրոպական երկրներին բոյկոտել Բաքվի Եվրոպական խաղերը և չմասնակցել դրանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az լրատվականը:
Կազմակերպությունը մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանում կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, շարունակվում են այլախոհների ձերբակալությունները: Amnesty International-ն ընդգծել է, որ հաշվի առնելով երկրում առկա բոլոր բացասական երևույթները, եվրոպական երկրները չպետք է հավատան Բաքվում Եվրոպական խաղերի «մոդայիկ ներկայացմանը» և պետք է բոյկոտեն դրանք:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ