Օբաման մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեկ տարով: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի ծառայությանը:
«Ես երկարաձգում եմ ազգային արտակարգ դրության ռեժիմը՝ հայտարարված 13660 հրամանագրով»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ:
Ըստ այդ հրամանի՝ 2014-ի մարտի 6-ից առաջին անգամ արտակարգ դրության ռեժիմ է մտցվում Ռուսաստանի նկատմամբ:
Օբամայի հայտարարության համաձայն՝ նախկինի պես այնպիսի իրավիճակ է, որի դեպքում առկա է «ոչ սովորական և արտակարգ սպառնալիք ԱՄՆ անվտանգության ու արտաքին քաղաքականության նկատմամբ»: Այդ սպառնալիքը ներկայացնում են «քաղաքականությունը և մարդիկ, ովքեր խաթարում են Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները և ինստիտուտները, սպառնում են խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, (Ուկրաինայի) ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և թույլ են տալիս իրենց պատկանող միջոցների ոչ ճիշտ օգտագործում»,- հայտարարել է Օբաման:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ