Ամերիկացի զինվորականներն Ուկրաինայի բանակի հետ կանցկացնեն համատեղ զորավարժություններ
Աշխարհ
Ամերիկացի զինվորականները նախատեսում են այս տարվա մարտի 5-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ուկրաինական զինված ուժերի հետ անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Դրանք կանցկացվեն Ուկրաինայի Լվովի մարզի Յավորով քաղաքում՝ Խաղաղապահության և անվտանգության միջազգային կենտրոնում: Նման տեղեկություններ են պարունակվում տրանսպորտային ծառայությունների հարցերով կնքված պայմանագրի մրցութային փաստաթղթում:
Դրանում ասվում է, որ «ԱՄՆ-ի և Ուկրաինայի ցամաքային ուժերը պետք է համատեղ զորավարժություններ անցկացնեն» մարտից հոկտեմբեր ամիսներին, տվյալ կենտրոնում:
Ըստ պահանջների՝ կարգավորիչն այդ ընթացքում պետք է տրամադրի 50 տեղանոց ավտոբուսներ՝ զինվորականներին Լվովի օդանավակայանից տվյալ կենտրոն տեղափոխելու համար:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ