Ավելի քան 270 թեկնածու է առաջադրվել Խաղաղության նոբելյան մրցանակի
Աշխարհ
2015 թվականին Խաղաղության նոբելյան մրցանակ ստանալու համար առաջադրվել է 276 թեկնածու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Օսլոյում գործող Նոբելյան կոմիտեն:
Հավակնորդների թվում է 49 կազմակերպություն և 227 մարդ:
Անվանակարգորդների ընթացիկ թվաքանակն իր մեծությամբ երկրորդն է դարձել պարգևի պատմության մեջ: Անցյալ տարի ժյուրիին հարկ է եղել ընտրություն կատարել 278 թեկնածուներից:
Դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերին: Մրցանակի հանձնումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի մահվան օրը:
2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել են պակիստանցի Մալալա Յուսուֆզայը և հնդիկ Կայլաշ Սատյարտհին «Երեխաների և երիտասարդության ճնշումների դեմ և հանուն երեխաների կրթության իրավունքի պայքարի համար», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ