ԱՄՆ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ՌԴ-ն խախտի հրթիռների մասին պայմանագիրը. Պենտագոն
Աշխարհ
ԱՄՆ-ն կարող է պաշտպանական միջոցներ ձեռնարկել այն դեպքում, եթե Ռուսաստանը խախտի միջին և ցածր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի պայմանները: Այս մասին հայտարարել են ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարներ՝ գեներալ Մարտին Դեմփսին և ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը սենատի՝ սպառազինության հարցերով կոմիտեի լսումների ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Գեներալ Դեմփսին նշել է, որ «ԱՄՆ պոտենցիալ պատասխանը կհամապատասխանի այդ պայմանագրի պայմաններին»: Քարթերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կարող է և պետք է արձագանքի» Ռուսաստանի կողմից պայմանագրի հնարավոր խախտումներին:
Ինչպես հստակեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը, գոյություն ունի երեք տարբերակ, որի դեպքում Վաշինգտոնը կարող է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Նախ, այն դեպքում, եթե ԱՄՆ-ն կամ նրա դաշնակիցները հայտնվեն միջին հեռահարության թևավոր հրթիռների հարվածի սպառնալիքի ներքո: Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է դիմել հակամիջոցառումների՝ նման զենքի կիրառումը թույլ չտալու համար, ինչը, ըստ նախարարի, «բաց ռազմական առճակատում է»: Եվ երրորդ տարբերակը, ինչպես ասել է Քարթերը, պայմանագրից հրաժարումն է:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել