Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերը Ալագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքում Ակտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում 

Հոգևոր հովիվը Միափորի լեռներում որոնում է Չինգիզ խանի հետքերը

Գիտություն և Մշակույթ

Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը Գեղարքունիքի մարզի տարածքում՝ Միափորի լեռներում, որոնում է մեծ աշխարհակալ Չինգիզ խանի հետքերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը, դրա համար հիմք են հանդիսանում ե՛ւ պահպանված ավանդազրույցը, ե՛ւ գիտնականների թողած ենթադրությունները: «Դեռ վաղ մանկուց ծերերն ինձ շատ են պատմել, որ արյունարբու բռնակալը եղել է Հայաստանում և հերթական ասպատակություններից հետո իր դստեր ու հրոսակների հետ հարուստ ավարով անցել է Միափորի (Մրղուզ, 2993 մ) լեռներով, որտեղ, ծանր ջերմության մեջ ընկնելով, մահացել է բռնակալի դուստրը:

Չինգիզ խանը, ավանդույթի համաձայն, այստեղ զավթած ավարից պատրաստել է տալիս ամբողջությամբ ոսկուց և այլ ազնիվ մետաղներից դագաղ, որով բազմաթիվ գերյալ գեղանի կանանց հետ հողին է հանձնում իր դստերը...Գիտնականները, կարծում եմ, պետք է վերջնականորեն պարզեն այս դեպքի իսկությունը: Ավելին, խորհրդային շրջանում որոշ պատմաբաններ և հնագետներ փորձել են Միափորի լեռներում համապատասխան պեղումներ և ուսումնասիրություններ կատարել, սակայն վերջիներիս ջանքերը անցել են ապարդյուն: Հետևաբար, ամեն ինչ դեռ առջևում է: Իմ հնագիտության դասախոս, պատմակա ն գիտությունների թեկնածու լուսահոգի Վարշամ Ավետյանը կիսում էր իմ վարկածի իսկությունը: Դա, ըստ երևույթին, եղել է արյունռուշտ տիրակալի՝ դեպի Ատրպատական արշավից վերադարձից հետո»,-նշեց Տեր Մեսրոպը:

Համաձայն ավանդապատումի, Չինգիզ Խանը 1219 թվականին Միջին Ասիայի Մերվը, Բուխարան, Սամարղանդը և Խորեզմի մայրաքաղաք Ուրգենչը ամայացնելուց հետո Ատրպատականով անցել է հյուսիս՝ հպատակեցնելու Ռուսական հողերը: Շարժվելով Արևելյան Այսրկովկասով՝ Շամախիով մտել է Հայաստան, ապա, ավերածություններ գործելով Հայոց աշխարհում, անցել է Միափորի լեռներով, որի գլխավոր ամենաբարձր գագաթը համարվում է վեհաշուք Մուրղուզը կամ Մրղուզը: Լեռան բարձրությունը կազմում է շուրջ 2993 մետր: Ցուրտ, մառախլապատ եղանակի և տեղատարափ, ձյունախառն անձրևի պատճառով շատ դժվարությամբ են բռնակալի զորքը, ձիերը և նրան ուղեկցող դուստրը մագլցելով բարձրացել Մուրղուզ լեռը: Այստեղ նրա դուստրը բարձրլեռնային սաստիկ ցրտի, սառնաշունչ քամու ու հոգնածության պատճառով մահացել է ջերմելով: Վշտաբեկ զավթիչը հենց այստեղ թաղել է իր սիրելի դստերը անհամար ոսկե և թանկագին քարերից պատված դագաղի մեջ: Ուշագրավ է, որ առայսօր բազմաթիվ գանձախույզներ են փնտրել և փորձել են գտնել Չինգիզ Խանի դստեր գերեզմանը Միափորի լեռներում, սակայն ապարդյուն են անցել նրանց ջանքերը: Առ այսօր պարզված չէ արյունարբու տիրակալի դստեր գերեզմանի վա յրը Մուրղուզի գագաթին: Այս լեռը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի և Տավուշի մարզի սահմանահատվածում:

Հարավային Սիբիրում և Մոնղոլիայի Բուիր-Նուր լճի շրջակայքում ծնունդ առած մոնղոլ թաթարների քոչվորական խիստ և դաժան կարգապահություն ունեցող զորքը արշավում է հայոց Գուգարք և Ուտիք նահանգների միջև գտնվող Ձորափորի գավառի Միափորի լեռների ստորոտին գտնվող Սպիտակ բերդ-դղյակի վրա և պաշարում այն: Նրանց հաջողվում է գրավել ու ավերել ամրոցը, իսկ տեղի հայ բնակիչներին հրի և սրի մատնել: Դրանից հետո, ըստ ավանդապատումի, մոնղոլներն սկսում են բնաջնջել ամրոցի շուրջը բնակվող այծյամներին: Երբ մոնղոլ հրոսակներից մեկը նետահարում է ու սպանում է մի այծյամի, որը փորձում էր կրծքով կերակրել իր ձագին, երկյուղից այծյամի ձագը ցատկում և ապաստան ու փրկություն է փնտրում Թիմուչին-Չինգիզ Խանի դստեր գրկում, բայց վախից անշարժանում է ու սատկում: Այդ պահին հայտնվում է ճերմակ ամպով պատված բարբարոս մոնղոլական բնապաշտական աստվածուհին (անտառի ոգին), որն անիծում է արքայադստերը և նրա հորը՝ իրենց անգութ վերաբերմունքի պատճառով: Արքայադստերը և Չինգիզ Խանին անտառի ոգին պատգամում է, որ, երբ նրանք մահանան, նրանց գերեզմանների տեղը ոչ ոք չի իմանա: Իսկ եթե բացահայտվի նրանց գերեզմանների վայրերը, ապա բացահ այտողը կստանա մարմնավոր անմահություն:

«Վերադառնալով Մուրղուզի ավանդապատումին՝ հարկ է նշել, որ Մուրղուզի լեռնաշղթայի հարավային փեշերին՝ Գետիկ գետի աջ ափին, վեր է խոյանում Աղջաղալա ամրոց-դղյակը, որի շուրջը տեղի է ունեցել վայրի այծյամի նետահարումը մոնղոլ զինվորականի կողմից, որը ռազմիկը ցանկանում էր ընծայել Չինգիզ Խանի դստերը: Ուստի այդ բերդը ի պատիվ արքայադստեր կոչվել է Աղջկա Բերդ, թուրքերեն՝ Աղջաղալա: Այս ամրոցը հայտնի է նաև մեզանում Մարտունու բերդ, որը կառուցվել է 10-րդ դարում Բագրատունյաց հայոց արքայատոհմի օրոք: Սպիտակ Բերդը հայտնի է նաև Աղջապալա անունով: Տեղանքը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև, Մարտունի գյուղից մոտ 6 կմ հյուսիս-արևելք, իսկ Այգուտ գյուղից 3 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածներում: Մուրղուզի ստորոտին գտնվում է նաև Աղջաղալա միջնադարյան բնակատեղին, ուր պահպանվել են շինությունների և հայկական եկեղեցու մնացորդներ, խաչքարեր»,-պատմեց Տեր Մեսրոպը՝ հավելելով, որ ինքն իր ուսումնասիրությունները շարունակելու է մինչև վերջ, մինչև գաղտնիքի բացահայտումը:

Խոսրով Խլղաթյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է, թե երբ կվառվեն Երևանի գլխավոր տոնածառի լույսերըԱլագյազ-Արթիկ ճանապարհին «Mercedes»-ը մխրճվել է քարով բարձված «Զիլ» բեռնատարի հետնամասի մեջ․ կա զոհ Ռուսաստանին հասանելի է դարձել Իրանում Ռեշտ — Աստարա երկաթուղու ամբողջ ուղեգիծը Չինաստանի բանակը պարեկություն է իրականացրել Ֆիլիպինների հետ վիճելի տարածքումԱկտիվ քվեարկություն Սևանում ու Ամասիայում. մասնակցության արդյունքները ժամը 18.00–ի դրությամբ Գերմանիայում սիրիացի երկու եղբայրների արգելել են այցելել Սուրբծննդյան 12 տոնավաճառ Այրումի խաչմերուկում բшխվել են «ԳԱԶ 2410»-ը և «Զիլ» բեռնատարը․ վերջինը բшխվել է քարե պատնեշին․ կա վիրավnր Հուսով եմ՝ կլինեն ՀՖՖ նախագահի արդար ընտրություններ․ Արթուր Եդիգարյանը աջակցել է Գևորգ Ղազարյանին Վրաստանը կանչել է Թուրքիայի դեսպանին՝ Բաթումում ֆուտբոլային երկրպագուների մասնակցությամբ միջադեպերից հետո ՆԳՆ-ից հերքել են Սևանի համայնքապետի թեկնածուի շտաբի պետին բերման ենթարկելու լուրը Սարսափելի հրդեհը ոչնչացրել է Բելգիայի Նամյուր քաղաքի քաղաքապետարանի շենքի մեծ մասը ժամը 16․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում Շվեյցարիայում զենքի արտահանման սահմանափակումների մեղմացման կողմնակիցներն առաջատար ենՍևանում համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի շտաբի ղեկավարին բերման են ենթարկել Եվրամիությունը կարող է հետաձգել համավարակի հետևանքով կուտակված պարտքի մարումըՍաուդյան Արաբիան հարվածներ է հասցրել Եմենի Ռաս Իսա նավահանգստինԲրյանսկի մարզում ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել է Մոսկվա–Կլիմովո ուղևորատար գնացքինԳևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ Ռուսաստանում հայտարարել են հաջորդ շաբաթ Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին Խոշոր համայնքներից ամենաակտիվը Սեւանն ու Կապանն են. մասնակցության արդյունքները` ժամը 14։00-ի դրությամբ Վրաստանում տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անում ՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները հետաձգելու՝ 2 տարի առաջ ընդունած որոշման կապակցությամբ Հունաստանում վնասազերծվել է երեք հանցավոր կազմակերպություն և թմրավաճառների մեկ ավազակախումբ․ ձերբակալվել է 10 մարդ Բարձր տրամադրություն, ուրախ ընդունելություն ու անսահման ջերմություն, սիրելի՛ աբովյանցիներ, շնորհակալ ենք. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Շվեդական Saab-ը 450 մլն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային ռադարներ մատակարարելու համար Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 29-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Իրանը հաստատել է Թուրքիայի հետ ուղիղ ավիահաղորդակցության պահպանումը՝ ԱՄՆ պատժամիջոցների պայմաններում Ժամը 12․00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է 29 խախտում. «Անկախ դիտորդ» Սոչիում վայրէջքի ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռին Հայաստան է ներթափանցում ցիկլոն. առանձին շրջաններում սպասվում է առատ ձյուն Արման Ծառուկյանը 45 վայրկյանում հաղթեց UFC-ի նախկին չեմպիոնին Լոս Անջելեսում երկրաշարժը վնասել է օդանավակայանի ենթակառուցվածքները և խափանումներ առաջացրել երկու ՆՎԳ-ում (տեսանյութ) Ժամը 11–ի դրությամբ ամենաակտիվը Մեծաձորն է. ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գիշերվա ընթացքում Մոսկվայի մարզի ուղղությամբ 542 ԱԹՍ է ուղարկվել. Մոսկվայի մատույցներում ոչնչացվել է 105 անօդաչու Սկանդինավյան բարձր նորաձևության կրծքազարդեր․ ինչ զարդեր էին ստեղծում վիկինգները Երկրի անտառները՝ երեք չափումներով. ստեղծվել է ծառային էկոհամակարգերի աշխարհում ամենամեծ ատլասը (տեսանյութ) Ինչ է թաքնված համացանցում թեմաների հանրաճանաչության հետևում․ մշակվել է այցելությունների կանխատեսման նոր մեթոդ Միխայել Շումախերի եզակի սուպերքարն աճուրդի կհանվի՝ ղեկին նստած մրցարշավորդի լուսանկարների հետ միասին (Լուսանկարներ) Հին եգիպտական մումիաների առեղծվածը․ գիտնականները պարզել են, թե ինչով էին զմռսում սրբազան կոկորդիլոսներին (լուսանկարներ) Ութ երկիր կոչ է արել Պաղեստինում խորհրդարանական ընտրություններ անցկացնել 2027 թվականի սկզբին «Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ. Սպիտակ համայնքի համայնքապետի թեկնածու Ամստերդամի օդանավակայանում առգրավել են 26 հազվագյուտ կրիա, որոնք կազմում են վայրի պոպուլյացիայի գրեթե 10 տոկոսը Բուդապեշտի օդանավակայանում ձերբակալել են երկու նիդեռլանդցու՝ 72 կգ մարիխուանայով լի ճամպրուկներով Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ ձևավորվել է դրոններով մրցավազքի Հայաստանի ազգային հավաքականը (Լուսանկարներ) Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացու «Արմենիա» բժշկական կենտրոնի հարևանությամբ բախվել են «Opel Vectra»-ն և «Chevrolet Volt»-ը․ կան վիրավորներ Ալբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներ
Ամենադիտված