Զելենսկին բացահայտել է ԱՄՆ-ում բանակցություններից Ուկրաինայի հիմնական ակնկալիքները
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ում խաղաղության պլանի շուրջ նախատեսված հանդիպման ընթացքում ուկրաինական պատվիրակության գլխավոր նպատակը ամերիկյան կողմին Ռուսաստանի հարվածների իրական հետևանքները ներկայացնելն է։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
Զելենսկիի խոսքով՝ ուկրաինական կողմը պետք է փոխանցի ամբողջական և փաստական տեղեկատվություն երկրում տեղի ունեցողի և ռուսական հարվածների հետևանքների մասին։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է գիտակցի նաև այն, որ բազմաթիվ ուկրաինացիներ հիասթափվում են դիվանագիտությունից՝ որպես հակամարտության ավարտի գործիքից։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ ակնկալում է առաջընթաց մի շարք փաստաթղթերի շուրջ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական դիվանագիտական պատվիրակությունը ժամանել է ԱՄՆ՝ խաղաղության պլանի շուրջ բանակցություններին մասնակցելու համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)