«Իմը ոչինչ, իմն ամեն օր է». ԱԺ-ն շնորհավորեց Գալուստ Սահակյանի ծննդյան օրը
Քաղաքական
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշում է ծննդյան 67-րդ տարեդարձը: Ազգային ժողովի նիստի մեկնարկին Գալուստ Սահակյանը շնորհավորեց պատգամավոր Արմեն Մխիթարյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այսօր նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ծննդյան տարեդարձն է: «Շնորհավորում ենք նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ»,- ասաց Շարմազանովը:
Շնորհավորանքներից և ծափահարություններից հետո Գալուստ Սահակյանը կատակեց . «Իմը ոչինչ, իմն ամեն օր է»:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ