Մովսիսյանը լավ էր պատրաստված և սպասում էր իր հնարավորությանը. Յակին
Սպորտ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրադ Յակինն անդրադարձել է Յուրա Մովսիսյանի՝ «Կուբանի» դեմ խաղին և նշել, որ ֆուտբոլիստը լավ պատրաստվածություն ուներ:
«Յուրա Մովսիսյանը լավ էր պատրաստված և սպասում էր իր հնարավորությանը: Նա հավաքականում իրեն լավ դրսևորեց, գոլ հեղինակեց: «Կուբանի» դեմ նախորդ խաղերում նույնպես հաջող է հանդես եկել: Հարձակվողը երկու գոլային փոխանցում է կատարել մրցակցի հետ վերջին խաղում և լավ գիտեր թիմը: Դրա հետ մեկտեղ չեմ կարող ասել, որ հարկադրված փոփոխություններն ուժեղ ազդեցություն ունեցան թիմի վրա»,- Յակինի խոսքը մեջբերում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ