NASA-ն խոստացել է այլմոլորակային կյանք գտնել մինչև 2025 թվականը
Գիտություն և Մշակույթ
Մարդկությունն առաջիկա 10 – 20 տարում այլմոլորակային կյանք կգտնի: Այս կանխատեսմամբ հանդես է եկել NASA-ի գլխավոր գիտական խորհրդական Էլեն Ստոֆանը, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Space.com-ին:
«Ես կարծում եմ՝ մենք Երկիր մոլորակի սահմաններից դուրս կյանքի համոզիչ նշաններ կգտնենք տասնամյակի ընթացքում: Իսկ 20 – 30 տարում կստանանք դրա գոյության հստակ ապացույցներ»,- հայտարարել է Ստոֆանը փորձագիտական քննարկման ժամանակ, որը նվիրված էր մարդաբնակ աշխարհների և արտերկրային կյանքի որոնմանը: Նա հավելել է, որ գիտնականները գիտեն, թե որտեղ և ինչպես կյանք փնտրել, ինչպես նաև ունեն դրա համար անահրաժեշտ տեխնոլոգիաներ
Նախկին աստղանավորդ Ջոն Գրանսֆելդը՝ NASA-ի հետազոտական առաքելությունների խմբի ղեկավարը, պաշտպանել է գործընկերոջ լավատեսությունը: Նա կարծում է, որ կյանքի նշաններ կգտնվեն բավականին արագ թե՛ Արեգակնային համակարգում և թե՛ դրա սահմաններից դուրս:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)