Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾ Mercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքից Ադենի ծոցում ծովահենները նավ են առևանգել Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Իրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներ Ալբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականը Լեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետը The Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջը Արոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն է 

Տավուշցիներն Արմեն Երիցյանին են ներկայացրել իրենց համայնքների խնդիրները

Հայաստան

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի գործարկման շրջանակներում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում է: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, ապրիլի 8-ին Արմեն Երիցյանը Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մարզի՝ համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի Դիլիջանի փնջի համայնքներ: Ծրագրի համաձայն, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված Դիլիջան, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան և Հովք համայնքները կմիավորվեն, խոշորացված համայնքի կենտրոնը կլինի Դիլիջանը:

Հանդիպելով փնջում ընդգրկված համայնքների բնակիչների հետ՝ նախարար Երիցյանը բնակչությանը մանրամասն բացատրել է խոշորացման ծրագրի էությունը, մատնանշել ծրագրի իրականացման հաջողված փորձը այնպիսի պետություններում, ինչպիսիք են Գերմանիան, Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: «Այս ծրագիրը ոչ միայն հնարավորություն կտա համայնքներին համաչափ զարգանալ, այլև' թույլ կտա էլ ավելի շատ միջազգային ներդրումներ ապահովել համայնքներում, իսկ դրանց վերահսկողությունը դարձնել ավելի արդյունավետ: 866 համայնք կառավարելը շատ ավելի դժվար և պակաս արդ յունավետ է: Օրինակ՝ մի համայնքում կա գործարան, մյուսում՝ մանկապարտեզ, երրորդում՝ հանրակրթական ու երաժշտական դպրոց, իսկ չորրորդում' մշակութային կենտրոն, մինչդեռ, հարակից գյուղում դրանց մի մասը բացակայում է: Այնպես պետք է անենք, որ ոչ մի համայնքի ոչ մի երեխա չմնա, օրինակ, առանց երաժշտական կրթության: Խոշորացման ծրագիրը ենթադրում է, որ այս բոլոր համակարգերը կարող են օգտագործվել փնջում ներառված համայնքների բնակիչների կողմից հավասարապես: Միջհամայնքային կապը ակտիվացնելու համար միջոցները չեն խնայվի դրանք կապող ճանապարհների բարեկարգման համար, իսկ բնակիչների համար կգործի միջհամայնքային տրանսպորտ»- տեղեկացրել է Արմեն Երիցյանը:

ՏԿԱԻ նախարարը շեշտել է, որ համայնքների խոշորացման ծրագիրը կառավարության կողմից պարտադրվող բարեփոխում չէ: Ծրագրի մեկնարկի համար մայիսի 17-ին նախատեսված է անկացնել տեղական հարնաքվեներ, որոնց միջոցով էլ բնակիչները կորոշեն՝ համաձայն են ծրագրի իրականացմանը, թե ոչ:

ՏԿԱԻ նախարարի հետ զրույցում բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերն ու համայնքներում առկա խնդիրները, որոնք հիմնականում վերաբերել են աշխատատեղերի ստեղծմանը, միջհամայնքային հողերի ու արոտավայրերի տնօրինմանը, գյուղտեխնիկայի պակասի, ճանապարհների, կրթական-մշակութային համակարգի խնդիրների լուծմանը:

Պատասխանելով համայնքների խոշորացման ծրագրի վերաբերյալ գյուղացիներին հուզող հարցերին՝ ՏԿԱԻ նախարարը նշել է նաև, որ խոշորացման ծրագրի արդյունքում համայնքային հողերի և արոտավայրերի ավելի արդյունավետ օգտագործում կապահովվի, իսկ գյուղերն իրենց անունները և ավադույթները չեն փոխելու, պարզապես կոչվելու են բնակավայրեր, որոնք ընդգրկված են մեկ համայնքում: Համայնքը ունենալու է մեկ ղեկավար, սակայն գյուղապետերը նույնպես շարունակելու են աշխատել իրենց գյուղերի համար, իսկ համայնքներին հատկացվող բյուջեն որևէ կերպ չի կրճատվելու, ընդհակառակը՝ այն ավելանալու միտում ունի: Նախարարի խոսքով, համայնքների խոշորացման ծրագիրը որևէ փաստաթղթային բարդություն չի առաջացնելու գյուղացիների համար:

«Յուրաքանչյուր գյուղ ունենալու է իր ղեկավարը, որը լիազորված կլինի տեղեկանքներ տրամադրել տեղի բնակչին, և գյուղացին ստիպված չի լինի անհրաժեշտ փաստաթղթի համար երկար ճանապարհ կտրել: Համայնքի կենտրոնում լինելու են նոտարական և քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակներ»,- եզրափակել է Արմեն Երիցյանը: Գյուղացիների այն հարցին, թե ինչպես են բաշխվելու համայնքային բյուջեները և արդյոք փոքր բնակավայրերը չեն մատնվի անուշադրության՝ նախարար Երիցյանը պատասխանել է, որ բնակավայրերին տրամադրվող միջոցները լինելու են թիրախային և վերահսկվելու են կառավարության կողմից:

Լրագրողների հետ զրույցում Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, ինչպես նաև համայնքների խոշորացման պիլոտային ծրագրում ընդգրկված գյուղերի ղեկավարները նշել են, որ բնակչությունը ծրագրի հետ կապված իրազեկման որոշակի խնդիրներ ուներ, սակայն ՏԿԱԻ նախարարի բացատրական աշխատանքներից հետո գյուղացիների շրջանում նկատվում է դրական վերաբերմունք, և նրանք պատրաստ են դրա պիլոտային տարբերակի գործարկմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրետեի ափերի մոտ մի քանի ժամում ավելի քան 1 000 միգրանտի են փրկել Հայաստանի 12 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են. տեղամասերը բացվեցին «Մենք ընկնում ենք, երեսուն մետր»․ ինչպես է Տու-104-ը 50 տարի առաջ վթարի ենթարկվել Սոլնեչնոգորսկի մոտԲժիշկները զգուշացնում են կատուների տերերի մոտ շիզոֆրենիայի զարգացման ռիսկի մասինԳերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվելՄեծ Բրիտանիան մահացածների մոխրի համար անսովոր կիրառություն է գտելՄյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Շմոլ գազով թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին․ ՓԾMercedes-Benz-ի աշխատակիցները կարող են ստանալ 422,000 եվրո, եթե հեռանան աշխատանքիցԱդենի ծոցում ծովահենները նավ են առևանգելԱֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել էՎերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օրԻրանում ներկայացվել են երեք նոր անօդաչու թռչող սարքերի մոդելներԱլբանիայում կրկին պահանջում են կառավարության հրաժարականըԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԱրոնյանը London Chess Classic 2026-ի միանձնյա առաջատարն էՍպառազինություն արտադրող Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի մեքենա է այրվելԵրիտասարդների ներգրավվածությունը կարևոր քայլ է ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման ուղղությամբ․ ԿԸՀԱՄՆ սենատոր Դեբ Ֆիշերի ամուսինն ինքնասպան է եղել Մոսկվայում 11 տարի անց հանցագործի ԴՆԹ-ի շնորհիվ բացահայտվել է բանկից 9 միլիոն ռուբլու կողոպուտըՇնորհակալություն Կաթնաղբյուրի բնակիչներին՝ ջերմ ընդունելության և վստահության համար. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Իլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինՀարություն Խաչատրյանը վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահԱրարատի քրեական ոստիկանները բացահայտել են մեքենայի հրկիզման դեպքը․ երկու անձ ձերբակալվել էԴավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ պետք է ճանաչվի․ ԱղեկյանԻսպանիայում բողոքի ալիքի ֆոնին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրությունԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիԱննա Խաչատրյանը հռչակվել է աշխարհի պատանիների չեմպիոնՄի բան ասեմ, սրանց չասեք՝ ինֆարկտ կստանան, կգժվեն․ ԱբովյանԱվտոմեքենայի հրկիզման դեպքով 2 անձ ձերբակալվել էՈսկեպարում հրդեհը մարվել է շուրջ 14 ժամ տևած աշխատանքներից հետո Բայդենի հուշերը՝ մոտ 21 հազար տպագիր օրինակ առաջին շաբաթումԳրել այսօր, ուղարկել 14 օր անց․ WhatsApp-ում հնարավոր է ընտրել առաքման ժամըNVIDIA-ն 12 խաղ է ավելացնում GeForce NOW-ի հավաքածուինԱկադեմիական քաղաք․ կրթական ապագա՞, թե՞ միայն գեղեցիկ նախագիծ14 ֆիլմ և մեկ «Ոսկե աստղ»․ Մարաքեշն այսօր կընտրի հաղթողինԿիևի զինադադարն ու Իրանի գաղտնի համալիրի առեղծվածը. Քոչարյանի քննադատությունը` նոր ՍահմանադրությանըՄինչև 1 միլիոն արբանյակ․ SpaceX-ին թույլատրել են ուղեծրում տվյալների կենտրոններ ստեղծելԼոնդոնի հին շուկան դարձավ քաղաքի պատմության թանգարան«Տյանգունի» բանալին անցավ նոր անձնակազմին․ ո՞վ է վերադառնում ԵրկիրԳերմանիայում ուժեղացրել են դրոններ արտադրող Wingcopter-ի պահպանությունըՌուսաստանն ու Մյանման Անդամանյան ծովում համատեղ զորավարժություն են սկսել58 տարի անց՝ նույն մարզադաշտում․ «Պալմեյրասը» կրկին ընդդեմ «Էստուդիանտեսի»Կանադայում պահանջել են 25 տարվա ազատազրկման դատապարտել ինքնասպանության համար նյութեր վաճառած տղամարդուն Կորֆուում հեղեղվել են փողոցները․ չորս մարդու փրկել են մեքենաներիցԻտալիայի վարչապետը վրդովվել է Լիբիայում ռուսական նավերին Ուկրաինայի հասցրած հարվածներիցԱշխարհի ցնցող կադրերը․ ինքնաթիռների բախում, հզոր պայթյուն ու անհավանական դեպքերՌուսական հարված Բիլա Ցերկվային․ երեք մարդ հոսպիտալացվել է
Ամենադիտված