«Ռեալը» կպայքարի մինչև վերջ. Լուիս Սուարես
Սպորտ
Կատալոնյան «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն անդրադարձել է իր թիմի ելույթներին և նշել.
«Գիտենք, որ եթե չկենտրոնանանք առաջնության վրա՝ երեք միավոր չենք վաստակի, ինչը կնշանակի, որ կկորցնենք առաջատարի դիրքը: Տիտղոսի ճակատագիրը մեր ձեռքում է, մենք պետք է նույն ոգով շարունակենք: Պետք է բնավորություն ցույց տանք, որովհետև մենք «Բարսելոնան» ենք: «Ռեալը» կպայքարի մինչև վերջ, նրանք հիանալի թիմ ունեն»,- Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Սուարեսը Պրիմերայի 30-րդ տուրում «Ալմերիայի» դեմ հանդիպմանը դուբլի հեղինակ է դարձել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ