Ռոնալդուի հետ կապված դրվագում հարյուր տոկոսանոց 11 մետրանոց կար. Խամես (տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն անդրադարձել է «Ռայո Վալյեկանոյի» (2:0) դեմ հանդիպմանը, որի ժամանակ գոլ է հեղինակել:
«Գոհ եմ, քանի որ հեշտ հաղթանակներ չեն լինում, սակայն մենք հաղթեցինք, և դա ամենակարևորն է»:
Անդրադառնալով Կրիշտիանու Ռոնալդուի դեղին քարտին՝ Խամեսը հավելել է.
«Ռոնալդուի հետ կապված դրվագում ակնհայտ հարյուր տոկոսանոց 11 մետրանոց կար, որը, բարեբախտաբար, չազդեց խաղի ելքի վրա»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Football Espana-ն:
Նշենք, որ հանդիպման մրցավարը Ռոնալդուին սիմուլացիայի համար դեղին քարտ է ցույց տվել, որը պորտուգալացու համար 5-րդն էր այս մրցաշրջանում, ինչի պատճառով նա բաց կթողնի «Մալագայի» դեմ հանդիպումը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ