Կասիլյասն իր խաղով շատերի բերանը փակեց. «Ռայո Վալյեկանոյի» մարզիչ
Սպորտ
«Ռայո Վալյեկանոյի» գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը գովերքի խոսքեր է հղել մրցակցի դարպասապահ Իկեր Կասիլյասի հասցեին:
Մարզիչը դարպասապահի խաղին է անդրադարձել Պրիմերայի 30-րդ տուրում «Ռեալից» կրած պարտությունից հետո:
«Կասիլյասն իր խաղով շատերի բերանը փակեց: Նա դարձավ իմ թիմի գոլ չխփելու պատճառը: Իկերը շարունակում է մնալ աշխարհի լավագույն դարպասապահներից մեկը, ինչը հերթական անգամ ապացուցեց այս խաղում»,- մարզչի խոսքը մեջբերում է Cope-ն:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ