Կրեմլն առայժմ քննարկում է Պուտինի՝ Երևան այցի հնարավորությունը. Պեսկով
Քաղաքական
Կրեմլն առայժմ քննարկում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Երևան այցի հնարավորությունը՝ մասնակցելու հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:
«Այցի հնարավորությունը դեռևս քննարկվում է, մենք համապատասխան հայտարարություն կանենք»,- ասել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինն արդյոք կուղևորվի Թուրքիա՝ մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը: «Ռուսաստանի Դաշնությունը մեր թուրք գործընկերների կողմից Չանաքքալայում պլանավորված հիշատակի միջոցառումներին ներկայացված կլինի բարձր մակարդակով»,- ասել է Պեսկովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)