Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ այցելել է նորածին ծոռնուհուն` Շառլոտային
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ տեսել է իր ծոռնուհուն՝ արքայադուստր Շառլոտային, որը ծնվել է երեք օր առաջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել են արքունիքի ներկայացուցիչները, Նորին մեծությունը մայիսի 5-ին Քենսինգտոնի պալատում այցելել է իր նորածին ծոռնուհուն և նրա եղբորը՝ արքայազն Ջորջին:
Թագուհու այցելությունը տևել է ավելի քան կես ժամ: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել ավանդական անգլիական թեյի սեղանի շուրջ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, առաջիկա օրերին արքայազն Ուիլյամը և նրա դքսուհի կինը երեխաների հետ միասին կուղևորվեն Անգլիայի արևելքի Նորֆոլկի կոմսություն, որտեղ գտնվում է նրանց Anmer Hall մերձքաղաքային տունը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից