Հունաստանի վարչապետն այսօր հրաժարական կտա. «Ռոյթեր»
Աշխարհ
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում կներկայացնի երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' այդ մասին հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Վերջինիս տեղեկություններով, Ցիպրասը պատրաստվում է թողնել վարչապետի պաշտոնը, որպեսզի հնարավոր դառնա վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հրաժարականի դեպքում ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին: Օգոստոսի 20-ին արտասահմանյան վարկատուներից Հունաստանը կստանա աջակցության փաթեթի երրորդ մասը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել