Ուկարինացի կինոռեժիսորը Ղրիմում ահաբեկչություն էր նախապատրաստել
Աշխարհ
Հյուսիսկովկասյան շրջանային զինվորական դատարանը ուկրաինացի կինոռեժիսոր Օլեգ Սենցովին մեղավոր է ճանաչել՝ 2014 թվականի գարնանը Ղրիմում ահաբեկչություններ նախապատրաստելու համար ու դատապարտել նրան 20 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում: Երկրորդ դատապարտյալը՝ Ալեքսանդրր Կոլչենկոն, դատապարտվել է տասը տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Вести.Ru-ն:
Օլեգ Սենցովի և Ալեքսանդր Կոլչենկոյի դեմ Անվտանգության դաշնային ծառայության և դատախազության կողմից ներկայացված մեղադրանքների բովանդակությունն այն է, որ անցած գարնանը՝ Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո, նրանք Սիմֆերոպոլում կազմակերպել են «Ղրիմի ռուսական համայնք» կազմակերպության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության գրասենյակի հրկիզումը:
Բացի դրանից Անվտանգության դաշնային ծառայությունը վստահեցնում է, որ Սենցովն իր համախոհների հետ միասին ծրագրում էր պայթեցնել Լենինի հուշարձանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել