Ավստրիայում հայտնաբերված բեռնատարում ներգաղթյալների 70 դի է եղել
Աշխարհ
Ավստրիայում կայանված բեռնատարում եղել է ավելի քան 70 զոհված միգրանտների մարմին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` հղում անելով ավստրիական կառավարության տվյալներին:
Ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն` բեռնատարում եղել է ներգաղթյալների 20-ից 50 մարմին: Մեքենան հայտնաբերվել է մայրուղու վրա` Հունգարիայի և Սլովակիայի սահմանների մերձակայքում: 70 մարմինների հայտնաբերման մասին տեղեկությունը հաստատել է Ավստրիայի ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Մարակովիցը:
Ավելի վաղ, Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ 50 միգրանտներ, որոնց դիակները հայտնաբերվել են մի բեռնատարում, որը կայանել էր ավտոճանապարհներից մեկի վրա, ամենայն հավանականությամբ, մահացած են եղել արդեն մի քանի օրվա ընթացքում:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել