Համացանցում հայտնվել է Ավստրիայի ավիաշոուում ինքնաթիռի կործանման տեսագրությունը
Աշխարհ
Համացանցում հայտնվել է Ավստրիայի ավիաշոուում ինքնաթիռի կործանման տեսագրությունը: Կադրերում երեւում է, որ որոշակի պահի օդաչուն ֆիգուրներ կատարելու ընթացքում կորցրել է ինքնաթիռի կառավարումը, ինչից հետո այն սկսել է կտրուկ կորցնել բարձրությունը եւ ընկել է գետնին:
Ավիավթարը տեղի է ունեցել օգոստոսի 30-ին Հիրթ օդանավակայանում՝ Կարինտիա հարավային մարզի Ֆրիզահ քաղաքից ոչ հեռու:
Վթարից հետո ավիաշոուն փակվել է: Միջոցառմանը ներկա է եղել 500 հանդիսական, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել