Ուկրաինայում մեկնարկում են Sea Breeze-2015 զորավարժությունները
Աշխարհ
Օգոստոսի 31-ին Օդեսայի և Նիկոլաևի մարզերում սկսում են Sea Breeze ծովային վարժանքները, որոնք կշարունակվեն մինչև սեպտեմբերի 12-ը: Այս մասին հաղորդում է news.bigmir.net-ը:
«Sea Breeze-2015 զորավարժությունները մեր գործընկերների հետ համագործակցության կարևոր հնարավորություն է»,-ասել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմի հրամանատար փոխծովակալ Ջեյմս Ֆոգոն:
Զորավարժություններին կմասնակցեն 2,5 հազար զինծառայողներ ոչ միայն ԱՄՆ-ից ու Ուկրաինայից, այլև Բուլղարիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Շվեդիայից, Թուրքիայից և Մոլդովայից:
Նախատեսվում է վարժանքներում գործի դնել ավելի քան 150 միավոր մարտական տեխնիկա, այդ թվում՝ նավեր, սուզանավեր, ուղղաթիռներ, ինքնաթիռներ, ինչպես նաև անվավոր տեխնիկա:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել