Բարաք Օբաման վերանվանել է ԱՄՆ-ի ամենաբարձր լեռը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վերանվանել է Ալյասկայի Մակ Քինլի լեռը, որը Հյուսիսային Ամերիկայի և ԱՄՆ-ի ամենաբարձր լեռնագագաթն Է, այն այժմ կանվանվի Դենալի: Այդ մաեսին օգոստոսի լույս 31-ի գիշերը հաղորդել է Սպիտակ տունը. փոխանցում է РЕН ТВ-ն:
6168 մետր բարձրությամբ Մակ Քինլի երկկատար լեռը կանվանվի Դենալի՝ քոյուկոն տեղական լեզվով դրա անվանմանը համապատասխան: Լեռնագագաթն անվանվել Է ԱՄՆ-ի 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ Քինլիի պատվին 1896 թվականին՝ ընտրություններում նրա հաղթանակից անմիջապես հետո: Սակայն Ալյասկայի բնիկները դրանից շատ առաջ լեռն անվանել են Դենալի, որ նշանակում Է «Մեծագույն»:
1975 թվականին նահանգի իշխանությունները լեռն սկսել են պաշտոնապես անվանել Դենալի:
Օբաման օգոստոսի 31-ին կայցելի Ալյասկա, որտեղ կհանդիպի նահանգի բնիկների հետ և Անքորիջում կայանալիք միջազգային խորհրդաժողովում կներկայացնի ԱՄՆ-ի արկտիկական քաղաքականության գերակայությունները:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել