Լոնդոնում շուրջ 100 մարդ է ձերբակալվել կառնավալի ժամանակ
Աշխարհ
Ոստիկանությունը շուրջ հարյուր մարդ է կալանավորել ամենամյա կարիբյան կառնավալի առաջին օրը, որն օգոստոսի 30-ին մեկնարկել է Լոնդոնի Նոթինգ Հիլի շրջանում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ինչպես հաղորդել է Սքոթլանդ Յարդի պաշտոնական ներկայացուցիչը, մասնակիցների մեծ մասը ձերբակալվել Է թմրանյութերի գործածման կամ տարածման համար, նաև մարդկանց ձերբակալել են զենք կելու, գողության, սեռական բնույթի հանցագործությունների, հասարակական կարգը խախտելու համար:
Եվրոպայի խոշորագույն փողոցային երթն ավանդաբար տեղի է ունենում ամռան վերջին հանգստյան օրերին: Կարիբյան նախկին գաղութներից Մեծ Բրիտանիա միգրանտների հոսքի ավելացման համեմատ նրանք այլ ավանդույթների թվում նոր երկիր են բերել նաև կառնավալը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել