Ուկրաինայի Ռադան առաջին ընթերցմամբ օրենք է ընդունել Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մասին
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ օրենք է ընդունել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու մասին` փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից առաջարկվող փոփոխություններին աջակցել է 320 պատգամավորից 265-ը:
Ինչպես նշվում է, Ռադայի պատգամավորները արտահերթ նիստի են հավաքվել Սահմանադրության մեջ իշխանության ապակենտրոնացման ուղղությամբ փոփոխություններ մտցնելու համար: Նիստը պիտի սկսվեր ժամը 11-ին, սակայն 50 պատգամավոր արգելափակել է ամբիոնը և խորհրդարանի նախագահությունը` բողոքելով այդ օրենքի նախագծի դեմ:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան